Ես միշտ նույն սուպերմարկետից եմ օգտվում, տանս շատ մոտա ու մինչև վերջերս գլխի չէի ընկել, թե ոնց են մոլորեցնում: Բայց վերջին 2 շաբաթը, երբ տուն էի գալիս սուպերմարկետից, սկսեցի նկատել, որ իմ կտրոնը չի համապատասխանում այն գներին, որոնք տեսել եմ վիտրինայում: Տեսեք ինչ են անում: Ես տեսա, որ պիստակը ակցիայով է վաճառվում, նախկին 200 դրամի փոխարեն կարող էի վերցնել 100 դրամով: Պարզվեց, որ
դա «աղի պիստակի» գինն է: Ուզում էի բրինձ գնել ու տեսա, որ գինը իջեցված է: Հին գնը ջնջված էր ու նոր գինը մոտ 30 տոկոսով զեղչված էր: Պարզվեց, որ զեղչված գինը իմ վերցրած բրնձին չի վերաբերվում: Պարզապես գնապիտակը այնպես էր դրված, որ շփոթեցնի գնորդին: Կանչեցի մենջերին, նա բացատրեց, որ աշխատողը նոր աղջիկ է և այդ պատճառով էլ տեղի է ունեցել սխալմունքը:
Իսկ ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ հմտորեն է ծրագրված: Ստացվում է, որ նրանք շահում են մեր անուշադրության պատճառով: Պատկերացնու՞մ եք, թե քանի գնորդ է ապրանք գնում, այդպես էլ չիմանալով, որ իրեն մոլորեցրել են: Ես վստահում էի և ընդհանրապես չէի անհանգստանում, բայց հիմա ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրում եմ գնելուց առաջ։ Ուշադիր եղեք: