Տղես ինձ ասում ա, ինչ կլինի ցերեկները գնա հարևանի տուն, կնգաս խանգարում ես, նենց շշ պռեցի տղուս էլ, իրա կնգան էլ, որ էլ ձենները չի լսվում

Երբ տղես ամուսնացավ, ես իմ երեքսենյականոց տունը վաճառեցի ու իմ համար մի սենյականոց գնեցի, մնացած գումարը տվեցի տղուս, որ իրանց համար տուն առնեն: Տղես էդ փողը դրեց բանկում ու խնդրեց, որ կնգա հետ իմ մի սենյականոցում ապրեն: Մինչև կարողանան մի քիչ փող հետ գցեն, որ լավ տուն առնեն: Ճարս ինչ, համաձայնվեցի: Հարսս տանից ա աշխատում համակարգչով: Տղես առավոտ գնում ա գործի, ինքն էլ առավոտնից նստում ա համակարգչի առաջ:

Ես էլ տան գործերով եմ զբաղվում: Մի քանի օր հետո տեսնեմ մարդ ու կնիկ քչփչում են: Տղես ինձ ասեց, որ ես իրա կնգան խանգարում եմ, ինքը չի կարողանում կենտրոնանա: Կնիկը բո ղոքել էր, որ հեռախոսով շատ եմ խոսում, ճաշ եփելուց, ամանները լվանալուց աղմուկ եմ անում, փոշեկուլի ձենը խանգարում ա: Տղես ինձ ասում ա, կարող ա ցերեկները գնաս հարևանի տուն:

Փաստորեն ինչ ա ստացվում, իմ տան մեջ ապրում են, իմ եփածը ուտում են, հարսս ոչ մի գործ չի անում, սաղ գործերն իմ վրա են, ու մի բան էլ խանգարում եմ: Տղուս ասեցի, իմ տանը ինչ կուզեմ կանեմ, եթե խանգարում եմ, կարող եք գնալ: Դրանից հետո երկուսն էլ քթները կա խեցին ու զգում եմ, որ նեղացած են: Բայց ես ինչ անեմ, ու՞ր գնամ իմ տնից: