Սկեսուրս Ամերիկայից եկել ա, որ ասեմ` ինչա թոռանը բերել, մի երկու լավ խոսք կգրեք հասցեին

Տղես ամբողջ տարին սպասեց, որ տատը գա, խոստացել էր իրան Ամերիկայից խաղալիքներ պետք ա բերեր։ Մի երկու օր առաջ, վերջապես եկավ, գնացինք դիմավորեցինք։

Երեխես էնքան էր ուրախացել, որ տատին պետք ա տեսներ ու իրա ուզած նվերները բերեր։ Տատը եկավ, մի օր հետո չամադանը բացեց, որ իբր նվերները բաժանի ու հերթը հասավ թոռան նվերներին։

Մի հատ տոպրակ տվեց երեխու ձեռքը, բացեց տեսավ մեջ ծամոններ ա ու մի քանի հատ էժանագին մայկա։ Սկսեց լացել, որ իրա ուզածները չի բերել։ Երեխուս ասեց, քո ուզելով չպետք ա բերեի, ես եմ որոշում՝ ում, ինչ բերեմ։

Խայտառակություն էր էտ պահին, որ տեսա, բայց ձեն չհանեցի։ Հասկացա, որ ինչքան փող են ունենում, էնքան ավելի վատն են դառնում։

Ամերիկայի թոռների համար ինչ ասես կանի, բայց իմ երեխեն ոնց որ խորթ լինի իրա համար։ Տարվա մեջ մի անգամ չի հիշի, թոռանը ու ասի լավ մի հատ պասիլկա անեմ երեխուն։ Ծնունդի օրը զանգեց շնորհավորեց ու սկսեց լացել, որ իբր փող չկա ձեռքին, որ մի նվեր աներ։