Տեգրս, որ ամուսնացավ, լավ հիշում եմ, որ գյուղից գնացինք հարս ուզելու: Բայց հիմա տեգորս կինն իրան նենցա պահում, ոնց որ պորտն ամերիկաներում են կտրել: Ինքը զարգացածն ա, մենք էլ որ Հայաստանում ենք ապրում կյանքից հետ ենք մնացել: Իրանք, որ ամուսնացան գնացին Ամերիկա միանգամից գործերն եղավ: Արդեն էս տարուց ավել ա ինչ Լոս Անջելեսում են ապրում: Էս ամիս որոշեցին 15 օրով գան Հայաստան, գործեր ունեն համ էլ վաղուց չեն եկել: `
Որախանում ես դե դրսից հյուրա գալու, պատրաստվում ես, էն էլ իզուր:
Տեգորս կինը նենցա պահում իրան, իբր մենք չտես ենք, ինքն էլ հարուստ կին մեծահոգաբար ծախսա անում: Ասումաէ էս ինչ բանը փորձած չեք լինի, պատիվ կտանք, որտեղ են լավ հաց տալիս գնանք և այլն: Իմ սարքածները հեչ էլի: Մի խոսքով ասում էի հյուր են ձեն չհանեմ ժամանակավոր ա: Բայց որ սկսեց երեխեքիս էլ նենց վերաբերվել իբր չտես են ու մեղկ, չդիմացա ասեցի. «Ալվարդ ջան, դու ոնց որ մոռանում ես, որտեղից ես գնացել Ամերիկա:
Ինչը որ ասում ես Հյաստանում էլ կա, հնարավորության դեպքում էլ փորձում ու օգտվում ենք, Փառք Աստծո երեխեքն էլ ոչնչից զուրկ չեն մնում: Նենց որ մի հատ իջի Ամերիկայիդ սամլյոտից ու վերադարձի հայրենիք»: Տեգրս էլ կողքից ասեց՝ «հա էլի, դերասանուհի ջան, հանգիստ մնա, ստեղ սաղ քեզ գիտեն, Ամերիկան չի, որ ձև տաս»: