Երկու ձրիակեր ապերո եկան ու իմ վրա նա լոգ դրեցին, թե բա ամեն ամիս մեզ պիտի փող տաս, մենք էլ քեզ կպաշտպանենք, թե չէ տունդ կվա ռենք, բայց փողի տեղը ընենց դաս ստացան, որ կյանքում չեն մոռանա

Ես ու կնիկս մեղվապահ ենք, մեր մեղրը վաճառում ենք, ու էդ գումարով ապրում ենք: Ունենք մեր կետերը: Մի քանի օր առաջ ճանապարհի մոտ կանգնած մեր մեղրն ենք վաճառում, մեկ էլ մի հատ սև ջիփ կանգնեց, մեջից երկու ապերո իջան, մոտիկացան, թե բա դու մեզ պիտի փող տաս ամեն ամիս, մենք էլ քեզ կպաշտպանենք: Եթե չտաս, չենք թողնի մեղրդ ծախես: Երեք օրից կգանք, տես հա չխաբես, մենք քո տան տեղը գիտենք, տունդ կվառենք:

Ասեցի լավ, եկեք: Կնգաս հետ սկսեցինք մտածել, թե ոնց անենք: Նախ մենք էդքան գումար չունեինք, որ տայինք, բացի էդ, ինչի համար պիտի տայինք էդ ձրիակերներներին: Կնգաս հետ խելք խելքի տվեցինք ու որոշեցինք, որ փողի փոխարեն դրանց մի լավ դաս կտանք: Երեք օր անց էդ նույն մեքենան եկավ կանգնեց մեր դռան դիմացը:

Ներս մտան, թե եկել ենք, բեր փողը: Կնոջս գլխով արեցի, որ տնից դուրս գա: Ես էլ ձևացրի, թե գնում եմ մյուս սենյակ փողը բերելու, բայց տան հետևի դռնով դուրս եկա ու դուռը կողպեցի: Բայց մինչև էդ մեր երկու գամփռներին ներս մտցրի: Ու էլ չպատմեմ, թե մեր երկու գամփռները՝ Սևոն ու Շեկոն ինչ օրը գցեցին դրանց: Կարծում եմ, որ լավ դաս տվեցինք դրանց: