Որոշ մարդիկ չպետք է չափից շատ օգտագործեն ձմեռային հայտնի միրգը՝ խուրման, ասել է դիետոլոգ Միխայիլ Գինսբուրգը։ «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում նա երեք հիվանդություն է անվանել, որոնց դեպքում այս միրգը մարդիկ պետք է սահմանափակ քանակությամբ օգտագործեն։
Միխայիլ Գինսբուրգի կարծիքով՝ խուրման առողջարար մթերք է. այն օգտակար է արյան անոթների առաձգականության, նյարդային համակարգի աշխատանքի համար, պաշտպանում է իմունային համակարգը։ Բացի այդ, այս պտուղը պարունակում է մեծ քանակությամբ A, B, C վիտամիններ, ինչպես նաև տարբեր միկրոտարրեր։
Միաժամանակ, շարունակել է նա, այս միրգը չպետք է չարաշահեն ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցողները։
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ խուրմա ենք ուտում – 25.03.2021, Sputnik Արմենիա
«Միզաքարային հիվանդություն ունեցողները նույնպես պետք է սահմանափակեն մրգի սպառումը, քանի որ այն ունի միզամուղ ազդեցություն։ Շաքարային դիաբետով տառապողները ևս պետք է սահմանափակ քանակությամբ ուտեն այն, քանի որ խուրման բավականին քաղցր է. այս հիվանդությունն ունեցողները պետք է ուտեն օրական մեկ մրգից ոչ ավելի»,- ասել է Գինսբուրգը։