Ճակատագրական սխալ էր իմ համար էն, որ կիսուրիս թողեցի ու երեխուս իրա անունը դրեցինք։ Փոքր ժամանակ շատ չէր հասկանում, չէր նեղվում, բայց հիմա դպրոցա գնում, ու երեխես շատ-շատա նեղվում, ամաչում իրա անունից։
Անընդհատ ասումա՝ մամ ուզում եմ փոխեմ։ Ես էլ նեղվում եմ, որ երեխես կոմպլեքսավորվումա։ Էս 2 օրա եկելա տուն, ու չի ուզում գնա դպրոց։ Ասումա իբր լավ չի, բայց ես զգում եմ, որ անունի համար սաղ։
Երեխուս անունը դրել ենք Ազգուշ, բայց ես աչքիս տանեմ ու թաքուն փոխեմ։ Հաստատ չեմ թողելու, որ երեխես նեղվի իրա անունի պատճառով։ Կր ակի մեջ եմ , իսկականից մի բան պիտի անեմ, որ էս հարցը իմ սրտով լուծվի, իրոք հերիքա։