Անօթևան տղամարդու կյանքը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նա վերադարձրեց իր գտած 4000 դոլար արժողությամբ նշանադրության մատանին

Այս տղամարդը նախկինում անօթևան էր, նա մուրացկանությամբ էր պահպանում իր գոյությունը: Սակայն մի դեպքից հետո նրա կյանքը կտրուկ փոխվեց: Սառա Դարլինգը՝ անցնելով մուրացկանի կողքով, տղամարդու ձեռքում պահած բաժակի մեջ մանրադրամ էր լցրել, սակայն նրա մատանին մանրադրամի հետ սահել էր ու ընկել էր բաժակի մեջ: Մի քանի օր անց Հարրիսը որոշում է կայացրել մատանին վերադարձնել կնոջը, չնայած այն հանգամանքին, որ մտածում էր այն վաճառել լրացուցիչ եկամուտ ստանալու համար։

Մատանու համար ստացած գնահատականը 4000 դոլար էր։ Այս բարի արարքը տղամարդը մեկնաբանել է. «Ես չեմ փորձում պնդել, որ սուրբ եմ, բայց սատանա էլ չեմ»։ Դարլինգը և նրա ամուսինը՝ Բիլ Քրեյչեյը, բարեգործական միջոցառում էին կազմակերպել Հարրիսի համար՝ նպատակ ունենալով օգնել նրան ֆինանսապես վերականգնվել և երախտագիտություն հայտնել նրա օգնության համար: «Մեր նպատակն էր հավաքել 1000 դոլար, և մենք կազմակերպեցինք դրամահավաք»:

Դրամահավաք միջոցառումը հսկայական աջակցություն ստացավ և հավաքվեց ավելի քան 190,000 ԱՄՆ դոլարի եկամուտ՝ ընդամենը երեք ամսում: Երբ Հարրիսն առաջին անգամ ստացավ գումարը, նա անմիջապես դիմեց փաստաբանի խորհրդին: Այդ ժամանակվանից մեր հերոսը կարողացավ մեքենա գնել և նույնիսկ տան համար կանխավճար կատարել: Եվ սա դեռ ամենը չէ. նրա ընտանիքի անդամները, ովքեր 16 տարի չէին կարողանում գտնել նրան և կարծում էին, որ նա մա հա ցած է, կարողացան նրա հետքը գտնել հեռուստատեսային ելույթից հետո:

Նրանք ուրախությամբ վերամիավորվեցին, և այժմ Հարրիսը հարաբերություններ է կառուցում նրանց հետ. դա վերաբերում է նաև նրա կապին եղբորորդիների և զարմուհիների հետ, որոնց գոյությանը նա բոլորովին անտեղյակ էր։ Նա ասաց. «Երբ ես մտածում եմ անցյալի մասին, ես պարզապես երախտապարտ եմ, որ այն անհետացել է: Այսինքն՝ ես վերջապես ինձ մարդ եմ զգում»։