Դպրոցում ինձ շատ էին ծ աղրում իմ չա ղության պատճառով: Չկար մի օր, որ ինձ չնվա ստացնեին: Ես չէի կարողանում պատասխանել, ստիպված հանգիստ նստում էի անկյունում ու հազիվ էի ինձ զսպում, որ չլա ցեմ: Ծնողներիս խնդրում էի ինձ տեղափոխել ուրիշ դպրոց: Պապաս ինձ ասեց, որ փախնելով հարցին լուծում չի կարելի տալ: Երբ փոխադրվեցի ութերորդ դասարան, պապաս ասեց, հիմա ժամանակն ա, որ սովորես հակա հար ված տալ: Ինձ տարավ մարտարվեստի դպրոց Մարզիչն ասեց, որ դժ վար թե չեմպիոն դառնամ, բայց ուժերս հաստատ կավելանան։
Ես սիրահարված էի մեր դասարանի ամենագեղեցիկ աղջկան՝ Նունեին։ Բայց նա էլ էր ինձ ծաղրում, ու բոլորից շատ:Արդեն անցել ա տասը տարի։ Ես արդեն հաջողակ գործարար եմ, իմ սեփական ռեստորանն ունեմ, իմ առանձնատունն եմ կառուցում, շրջում եմ թանկարժեք մեքենայով, ամուսնացած եմ ու շուտով հայր կդառնամ:Մի քանի օր առաջ պատահաբար փողոցում հանդիպեցի Նունեին: Գործով գնացել էի բանկ, իջա մեքենայից ու տեսնեմ Նունեն կանգնած ա փողոցում: Ինձ որ տեսավ աչքերը փայլեցին: Ոտքից գլուխ նայեց հագուկապս, աչքը գցեց մեքենային ու ասեց.
Արա՞մ, դու՞ ես, չճանաչեցի, ոնց ես փոխվել։ Եթե ժամանակ ունես, գնանք սրճարան, կհիշենք դպրոցական տարիները:— Կներես, բայց հիմա չեմ կարող, գործերս պիտի շուտ վերջացնեմ ու կնոջս խոսք եմ տվել, որ միասին պիտի ռեստորանում ճաշենք, — ասեցի ու առաջացա:Միշտ երազել եմ, որ հանդիպեմ Նունեին ու ուղարկեմ գրողի ծոցը: Իսկ տանը ինձ սպասում էր աշխարհի ամենագեղեցիկ ու ամենալավ կինը, ով շուտով ինձ ժառանգորդ էր պարգևելու: