Մի քանի օր առաջ ծնունդս էր․ Երկու հարսներս միասին այնպիսի անակնկալ էին արել, որ ուրախությունից լացում էի․․․Հետո էլ հա րսներին քննդատում են։Ես որ ասում եմ հարսին, եթե սեփական տան անդամի, սեփական երեխուդ պես ընդունես կյանքում ձեն չի լսվի էտ տնից, ասում են չէ տենց չի: Երկու տղա ունեմ:
Մեկը հետներսա ապրում, մյուսն առանձին: Երկուսն էլ ամուսնացած են: Ու Աստծոն շնորհակալ եմ, որ տղերքս սենց աղջիկներ են ընտրել: Եկած օրից մեր տունը կռիվ չի եղել:Առանձին են ապրում, թե միասին, իրար թև ու թիկունք են, հարսներս էլ տղերքս էլ:
Մեզ էլ ինչա մնում էտ տեսնել ու ուրախանալ, ինչի չէ հպարտանալ: Ծանոթներն ինչքան էլ ասեն էլ մի հնարավոր չի վեճ եղած չլինի և այլն, ասում եմ վեճ էլ կա վեճ էլ: Սաղ տներում էլ լինում ա: Ամեն կերպ ուզում են համոզեն, որ հարսը մեկա վատնա, բայց դե թույլ չեմ տալիս ավել պակաս խոսեն մոտս:
Էն օրը էտ չուզողները, որ իմացան հարսներս ինչ նվեր են արել ծնունդիս վատ էին ահավոր: Մի քանի օր առաջ ծնունդս էր, երկու հարսս Եգիպտոսի տոմս էին առել իմ ու ամուսնուս համար, որ գնանք ծով: Կյանքում ծով չեմ եղել, ինչ սովետը փլուզվեց ու հիմա երազանքի պես բան էր:
Ահավոր ուրախացել էի, մանավանդ որ ինձ էլ պետքա ծովը առողջության տեսանկյունից: Հուզմունքից լացում էի ուղղակի: Գրկեցի երկուսին էլ պաչեցի: Ըհ, ոնց չհպարտանաս ախր: