Անչափահաս տղես էրեկ եկել էր ինձանից գիտե՞ք ինչի համար էր գումար ուզում․․․Որ չլսեցի, մի հատ նենց ապտակեցի, որ աչքերից կայծ թռավ․․․Ոնց կարա 14 տարեկան երեխեն նման բան ցանկանա։Տղես վատ շրջապատ ա ընկել, ոնց հասկացա ես ոչինչ չեմ կարողանում անել:
Շրջապատը ավելի ուժեղ գտնվեց, քան ես: Առավոտից փողոցներն ա, նորմալ դասի էլ չի գնում: Դասատուները ամբողջ օրը զանգում են ինձ ու ասում, որ իմ տղան դասերին չի գնում: Գնացած ժամանակ էլ էնքան ա ջղայնացնում մանկավարժներին, որ հանում գցում են դասից դուրս:
Մարդս վաղուց ա մահացել, տղես մեկ տարեկան էր: Ինքնուրույն եմ մեծացրել սրան, բայց վերջում տեսեք՝ ինչ օրն ա գցելու ինձ: Եր եկ եկել էր ինձանից փող էր ուզում, որ գնար ընկերների հետ խմելու: Ասեցի այ լակոտ քո ինչ տարիքն ա, որ դու պետք ա խմես: Չդի մացա, մի հատ ապտակեցի, ինձ վատ բառ ասեց ու թռավ տանից:
Որոշել եմ իրան զրկեմ ամեն ինչից, որ խելքը գլուխը գա:Վաղը իմ գլխին դառնալու ա պատուհաս, չիմանամ՝ ինչ անեմ, քանի շուտ ա քայլեր պետք է ձեռնարկեմ: Մենակ կին եմ, կարա օգտվի առիթից ու շարքից դուրս գա, մի օր էլ մի փորձանք բերի գլխին, չեմ ուզում էսքան տանջանքս գնա ջուրը ընկնի