Հղի վիճակում բարձրացա տրանսպորտ ու ոչ ոք տեղը չզիջեց․ Մի հատ տարիքով կին վեր կացավ ու տեղը զիջեց․ Կողքի նստած կինը ընենց բան ասեց, որ․․․Հղի եմ 6 ամսկան ու հերթական ստուգմանը պիտի գնայի: Ամուսինս աշխատում ա ու հետս չէր կարող գալ, ես էլ որոշեցի քայլել մի փոքր ու կանգառից նստել տրանսպորտ գնալ հիվանդանոց:
Ճանապարհը էդքան էլ երկար չէր մոտ 20 րոպե էր տևելու: Բարձրացա տրանսպորտ բոլոր տեղերը զբաղված էին ու կանգնած մար դիկ կային: Ես էլ գնացի վերջում կանգնեցի: Ասեմ, որ շատերը նկատեցին իմ վիճակը, բայց տեղը չզիջեցին:Չնայած ես կանգնելուց վատ չեմ զգում ուղղակի վախենում եմ կտրուկ շարժումներ չաներ ավտոբուսը: Ամեն դեպքում ապահով կանգնեցի ու մի քանի կան գառ անցանք էտպես:
Մոտ 10 րոպե անցավ, մի տատիկ գլուխը բարձրացրեց, ասեց՝ վայ բալա ջան, չեմ նկատել, որ կանգնած ես ու հղի, արի նստի տեղս, ես հեսա իջնելու եմ: Մինչ ուզում էի տատիկին ասել, որ ես էլ եմ իջնելու, մի կին պտտվեց թարս ու շիտակ նայեց ինձ ու ասեց՝ աղջիկ ջան մենք էլ ենք հղի եղել, բայց մեծին տեղից չենք հանել ու նստել իրա տեղը:
Նենց ջղայնացա ասածից, որ պտտվեցի ասեցի՝ տիկին ջան ես ոչ մեկին տեղից չեմ հանում, ուղղակի էսքանիդ մեջից էս թոշակառու տատիկն էր, որ խիղճ ու շնորհք ուներ, իսկ մյուսներդ գլուխներդ կախել ու չէիք նայում վրաս, որ ցույց տաք իբր փորս չեք նկատել: Ես չեմ դժգոհում կանգնած երթևեկելուց, ու ոչ էլ թույլ կտամ, որ ինձ էս վիճակում նեռվային վիճակի հասցնեք: Էտ խոսքիս վրա մյուս կանայք սկսեցին բզկտել էտ խոսողին ես էլ արդեն մյուս կանգառում իջա: Էս ուր ենք հասել, ինչի ենք էսքան չարացել: