Ժամանակին սիրեցյալս հրաժարվեց ինձանից, քանի որ իմ ընտանիքը իրենց պես հարուստ չէր․ 12 տարի անց նորից հանդիպեցինք, բայց այս անգամ․․․Առաջին անգամ սիրահարվեցի , երբ դեռահաս աղջիկ էի ու շատ ծանր տարա մեր բաժանումը։ Շատ էինք սիրում իրար, բայց նա չկարողացավ պայքարել հանուն մեր սիրո։
Ես աղքատ ընտանիքից էի, իսկ նա հարուստ և նրա ծնողները չընդունեցին ինձ, նա էլ կուլ գնաց իր ծնողների որոշմանը։ Նա հարու ստ գործարարի ընտանիքից էր, իսկ ես հասարակ շինարարի ընտանիքից էի։Ծանր բաժանումից տարիներ անց ես հանդիպեցի երկ րորդ սիրուս, ում հետ էլ կապեցի կյանքս։
Մենք երկուսս է նույն հարթակում էինք, նա նույնպես հասարակ ընտանիքից դուրս եկած մարդ էր։ Երկար տարիների քրտնաջան աշխատանքից հետո մենք ստեղծեցինք մեր բիզնեսը, կառուցեցինք մեր շքեղ առանձնատունն ու ամառանոցը։ Չեմ մեծամտանա, եթե ասեմ, որ հիմա ես ու ընտանիքս ոչ մի բանի կարիք չունենք։
Վերջերս մի ռեստորանում ընթրում էի, սպասում էի ուշացող ընկերուհուս և պատահաբար տեսա առաջին սիրուս։ Նա շատ զարմա ցավ մեր հանդիպումից, չէր սպասում,որ ինձ նման թանկարժեք վայրում կհանդիպի։
Հարցրեց ոնց եմ, ես էլ պատասխանեցի, որ լավ եմ, պատմեցի երջանիկ կյանքիցս և շատ մեծ զղջում ու ափսոսանք տեսա նրա աչքե րում, քանզի տարիների ընթացքում ես հասա նրա հարուստ կարգավիճակին, բայց նա այդպես էլ չհասավ լավ ընտանիք կազմելու բերկրանքին և այժմ ապրում է իր մենության հետ միասին։