Ծննդատնից որ էկանք տուն, սկեսուրս ոչ մի հատ չոփ չէր առել մեզ, ոչ էլ տունն էր մի հատ կոֆեի սեղան դրել, մորս առած ադամանդով մատանին էլ որ տեսավ, հլը ինչ ասեց

Օրեր առաջ առաջնեկիս ունեցա ու էնքան երջանիկ էինք ես ու մարդս, վերջապես ծնվեց մեր ճուտիկը: Անցավ էրկու օր ու վերջապես տուն պետք ա գնային, ես էլ շատ ոգևորված էի, ասում էի տունը երևի սիրուն զարդարած կլինեն, սարքած:

Բայց ինձ հիասթափություն էր սպասվում խորը, երբ որ հասա տուն ու տեսա, որ ոչ մի բան արած չկա: Դաժե մի հատ կոֆեի սեղան չկար դրած էն դեպքում, երբ որ ահակին մարդ էր ծննդատուն էկել մեզ դիմավորելու:

Մամաս էլ սաղի մոտ հանեց, ադամանդի մատանի նվեր տվեց, մի հատ թարս նայեց, ասեց՝ վայ, ես էլ էի մատանի առել, սրանից ավելի լավը, ուղղակի մոռացել եմ տունը:

Ինձ թչ իրա ադամանդով մատանին ա պետք, ոչ էլ ինչ որ ուրիշ նվեր: Ինքը խայտառակեց ինձ իմ հյուրերի մոտ: Մի հատ կոֆեն տորով ի՞նչ ա, որ չկար, որ ես հյուրասիրեի մարդկանց: