Պատերազմում զոհված ամուսնուս 2 տարի հետո վերջապես տեսա երազումս․ էսքան ժամանակ ինձ մեղադրում էի, խիղճս տանջում էր, բայց եկավ երազումս իմանաք ինչեր ասեց, հոգիս հիմա հանգիստա

44-օրյան էնքան օջախների լույսեր մարեց, էնքան մարդկանց խլեց մեզնից: Ես բացառություն չէի, ամուսինս կամավոր գնաց պատերազմ ու էլ հետ չեկավ: Պատերազմի ողջ ընթացքում ձգտելա կապը պահի, խոսում էինք մինչև պատերազմի վերջին օրը: Որ ասացին պատերազմը ավարտվելա, ուրախացա, մտածում էի ամուսինս ողջա, դե վերջին օրն էլ ենք խեսել իրար հետ, մտածում էի հաղթահարել ենք, բայց պարզվեց պատերազմի վերջին օրը, ավարտից մի քանի ժամ առաջ զոհվելա:

Մենակ թողեց ինձ ու մեր տղուն: Որ ասում էին, չէի հավատում, ասում էի ես իմ ամուսնու հետ խոսել եմ, հնարավոր չի, տենց էի ասում, մինչև մարմինը բերեցին ու հողին հանձնեցինք: Էս երկու տարիներիի ընթացքում երազումս չեմ տեսել ամուսնուս, կարոտն ու ցավը ինձ խեղդում էին, բայց մի երկու օր առաջ տեսա, չէր փոխվել: Տեսա տղուս հետա խաղում, նայեց ինձ, ժպտաց, ասեց ապրես դու, հրաշք տղա ես մեծացնում, տղուս լավ ես դաստիարակում, սիրում եմ քեզ, ու գնաց:

Վեր եմ կացել սկսել լացել, պատերազմ գնալուց առաջ ասել էր տղուս լավ նայի, լավ դաստիարակիմ իսկական տղա մեծացրու, ու իրա զոհվելուց հետո ինձ թվում էր, թե որ կողքս լիներ, կասեր սխալ ես անում, և այլն: Միշտ ինձ մեղադրում էի, վերջապես համ տեսա, համ էլ լսեցի էդ խոսքերը: Ճիշտա ուղղակի երազ էր, բայց էդ երազը էնքան հանգստացրեց հոգիս, չեք պատկերացնի: