Տղուս նշանածը մեր տուն գալուց ամեն անգամ տեսեք՝ ինձ ինչ ա բերում, ոնց որ հատուկ անի էտ աղջիկը, էլ լուռ չեմ մնալու, ասելու եմ աղջիկ ջան էտ կտանես մի անգամ էլ կնվիրես մորդ

Տղուս անցած տարի ենք նշանել, ես չէի հավանում էտ աղջկան, մարդս ու տղես մի կերպ են ինձ համոզել, որ նշանին գնամ: Գեղացի աղջիկ ա, կրթություն էլ չունի խանութում վաճառողուհի ա աշխատում: Նշանվելուց հետո, ոտը լավ բացվեց ամեն օր մեր տանն էր, մի օր էլ տղուս ասեցի ինչ կա, որ ամեն օր բերում ես մեր տուն: Ես հազար գործ ունեմ, ժամանակ չունեմ ամբողջ օրը իրանով զբաղվեմ:՝՝

Երևի էտ ասածս տղես հասցրել ա նաև նշանածին, հիմիկվա տղերքին մի բան ասում ես միանգամից իրանց կանանց պետք ա տեղյակ պահեն:Էտ դսեպքից հետո ամեն անգամ մեր տուն գալուց հարսս ինձ մեխակա բերում, ես տանել չեմ կարում էտ ծաղիկը, հետո էլ մենք էտ ծաղիկը ասոցացնում ենք տխուր առիթների հետ:

Երեկ չդիմացա, ասեցի աղջիկ ջան սրանից հետո, ինձ էլ ծաղիկ չբերես, կամ էլ մի անգամ հլա էտ մեխակներից տար նվիրիր մորդ տես ինչ կասի, եթե կհավանի խոստանում եմ ես էլ իրան ամեն անգամ նվիրեմ: Դրանից երևի նեղացավ, բայց դա ինձ չի հետաքրքրում, թեղ ինձ մեխակ չնվիրի: