Ինչպես երազանք պահել Ամանորի գիշերը, որպեսզի այն 2024թ․-ին իրականանա․․․Ասում են, եթե Նոր Տարվա գիշերը երազանք պահ ես, որն իսկապես շատ կարևոր է քեզ համար, այն անպայման կիրականանա: Ահա մի քանի միջոց, որոնք կօգնեն այդ հարցում:
Ժանրի կլասիկա
-Որպիսի երազանքը կատարվի, բավական է այն գրել թղթի վրա, այրել, լցնել շամպայնի մեջ և խմել՝ ուղիղ կեսգիշերին, — այդպես էր ասում հայտնի ֆիլմի հերոսուհին:
Հիմա սա Նոր Տարուն երազանք պահելու ամենատարածված միջոցն է: Ոմանք պնդում են, որ աշխատող մեթոդ է, իսկ մյուսներին այն ոչ մի կերպ չի օգնել:
ԽՍՀՄ-ից եկած
Մի ֆիլմում այդպես էին անում, մինչ օրս էլ շատ մարդիկ գործածում են այդ մեթոդը: Որպիսի երազանքները կատարվեն, պետք է դուրս գալ և բռնել ձյան փաթիլ: Եթե այն չհալի մինչև ուղիղ ժամը 12-ը, ապա ձեր մտածածը կկատարվի:
Սեղանին մոմ է վառվում
Այս մեթոդն իրականացնելու հարցում կօգնի սովորական, ոչ շատ երկար, բարակ մոմը: Ուղիղ կեսգիշերին վառեք այն, և եթե մինչ երե կույթի վերջ այն չհանգի, ուրեմն երազանքները կիրականանան:
Խոսք գցիր
Մասնագետները պնդում են. որպիսի երազանքը կատարվի, դրանք պետք է ճիշտ ձևակերպել: Հարկավոր է խուսափել ժխտական մաս նիկներից: Օրինակ, մի ասեք «Ես ցանկանում եմ չհիվանդանալ»: Արտաբերեք այն, ինչ ուզում եք իրականացնել՝ «Ես ցանկանում եմ առողջ լինել»:
Հիշեք, որ իրականանում են միայն անկեղծ և բարի ցանկությունները, որոնք սրտի խորքից են բխում: Խնդրեք միայն այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ձեզ, և մի մոռացեք շնորհակալություն հայտնել ճակատագրին:
Թող 2024 թվականին իրականություն դառնան Ձեր բոլոր երազանքները։