Խրճիթ․ Ամանորին պատրաստեք այս հեքիաթային տորթը և վայելեք աներևակայելի համը

Ամանորին բոլորն էլ ցանկանում են առատ սեղաններ ունենալ և որ ամենակարևորն է զարդարված և գեղեցիկ սեղան ունենալ։

Копировать

Առաջարկում ենք հրաշալի տորթի բաղադրատոմս, որը թեմատիկ է և կարող է ապահովել տոնական սեղանի էսթետիկան և այն դարձնել հեքիաթային։ Այս անչափ համեղ տոթը կոչվում է Խրճիթ։

Եվ այսպես, 200գ մարգարինի կամ կարագի վրա լցնել 200֊250գ շաքարավազ, ձեռքով լավ տրորել մինչև կմիախառնվեն իրար, հավելել 200 գ թթվասեր և1 ճ․գ քացախ, 15 գ փխրեցուցիչ, վանիլ։ Այս բոլորը խառնել իրար, որից հետո ավելացնել ալյուր, որ ստացվի փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։

Հունցել սեղանի վրա՝ տակը ալյուր լցնելով ։ Բաժանել 10 գնդի։ Հերթականությամբ գնդերը բացել և մեկ ու մեջ շարել ընկույզը և կեռասի մուրաբայի հատիկները, ռուլետանման փաթաթել, դնել թխվելու։Կրեմի համար՝ 350 գ կարագ և մի տուփ եփած խտցրած կաթ։ Այն սկուտեղը, որում պետք է հավաքվի խրճիթը, տակը կրեմ քսել և 4 ձողիկները կրեմապատելով՝ աստիճանաբար վերև բարձրանալ։ Վրան կարող եք ձեր զարդարել ձեր ցանկությամբ։