Հիվանդանոցում պառկած ժամանակ աղջիկս փոխանակ գար կողքս լիներ, հարսիս հետ կռվում էր, թե․․․Էդ օրվանից ասացի էլ ոչ մոտս կգաս, ոչ էլ իմ մասին կհիշես, դու մեր չունես

Հիվանդանոցում պառկած ժամանակ աղջիկս փոխանակ գար կողքս լիներ, հարսիս հետ կռվում էր, թե․․․Էդ օրվանից ասացի էլ ոչ մոտս կգաս, ոչ էլ իմ մասին կհիշես, դու մեր չունես։Աղջիկս տղուցս շուտ էր պսակվել։ Տղես էլ, որ ամուսնացավ կնգա հետ առանձնա ցավ։

Копировать

Մարդուս մահվանից հետո էդ լեն ու բոլ տան մեջ մենակ էի մնացել։Մեկ մեկ աղջկաս երեխեքն էին գալիս ու մի քանի օր մոտս մնում։ Բայց ոչ աղջկաս պետքն էի, ոչ էլ տղուս։ Ես որ չզանգեի, ոչ մեկը չէր մտածի իմ մասին,մի օր մի քանի ժամով գար,տենար սաղ էի, թե մեռած։

Թոռներս հարազատ երեխեքիցս շատ էին իմ մասին մտածում։ Օրս, որ անցներ գնում էի հարևանների տուն կոֆե էի խմում, մի բա նից զրուցում էինք։ Քրոջս մոտ էլ մի քանի օրով գյուղ էի գնացել։ Մի օր առավոտ էլ ինձ լավ չզգացի ու քուրս մարդու հետ տարավ հի վանդանոց։

Պահեցին ըտեղ ու ստիպված զանգեցի երեխեքիս։Հարսս էր մնում մոտս, աղջիկս էլ հաղարից մեկ էր գալիս։ Ամեն ամգամ երեխուն էր պատճառ բերում ու գնում էր։ Հարսս էլ հղի էր ու էդ վիճակով երկար ոտքի վրա չէր լինի մնար։ Մի օր տնից զանգել էր ու խոսում էինք, հետո ասեց, որ աղջիկս եկավ ու իրար հետ պիտի մոտս գային։

Ինձ թվաց հեռախոսս անջատել էի, բայց ձենները, որ լսեցի ուզում էի վերցնեի անջատեի։Էդ պահին էլ լսեցի, թե աղջիկս հարսիս հետ ոնցա տան կռիվ տալիս։ Տունը ծախելու ու իրար մեջ բաժանելու կռիվ էր։ Էդ օրվանից ասացի էլ ոչ մոտս կգաս, ոչ էլ իմ մասին կհիշես, դու մեր չունես։