Քուրս միշտ էլ աչքի ա ընկել վատ վարքով: Երբ հ ղիացավ, նույնիսկ չէր ճանաչում երեխու հորը: Ուզում էր ընդհատել հղ իությունը, բայց բ ժիշկ ներն արգելեցին ու ստիպված ունեցավ:
Կարգին չէր պահում էդ երեխուն, միշտ թողում էր կամ մորս մոտ, կամ հարևանների մոտ: Բայց մի օր երեխու ձեռքը բռնած եկավ ու խնդրեց, որ երեխեն մնա իմ մոտ, քանի որ ինքը գնում էր արտագնա աշխատանքի: Մարդս չէր համաձայնվում, մեծ կռ իվ եղավ մեր տանը, քիչ էր մնումմ քրոջս ու երեխուն դուրս հաներ մեր տնից: Բայց հետո քուրս ասեց, որ ամեն ամիս փող կուղարկի, մարդս ձենը կտրեց: Երկու ամիս փող ուղարկեց ու դադարեց ուղարկել:
Մարդս ինձ ստիպեց, որ երեխուն տանեմ մանկատուն: Ես ամեն շաբաթ գնում էի տեսակցության, տոն օրերին բերում էի տուն: Ընենց չի, որ աղջիկս էլ հիացած էր: Յոլա չէր գնում քրոջս տղու հետ, թույլ չէր տալիս, որ իրա խաղալիքներին կպնի: Անցան տարիներ: Քրոջս տղեն դպրոցը ավարտեց ու ընդունվեց համալսարան: Իսկ հետո սկսեց աշխատել: Բարձր աշխատավարձ էր ստանում: Տուն էր վարձել, ես էլ գնում էի տան գործերն էի անում, եփում էի իրա համար: Աղջիկս ամուսնացավ ու տեղափոխվեց ամուսնու տուն: Մի օր իմ ինքնազգացողությունը վա տացավ: Տարան հի վան դանոց: Աղջիկս ընդհանրապես մոտս չեկավ, մարդս էլ չէր գալիս տեսակցության:
Միայն քրոջս որդին էր գալիս ինձ մոտ: Երբ դուրս գրվեցի, տանը ինձ անակնկալ էր սպասվում: Սեղանի վրա գրություն կար. «Կներես, ես ուրիշին եմ սիրում, մենք պետք է բաժանվենք»։ Միայն քրոջս որդին մնաց իմ կողքին: Հոգուս խորքում ես շնորհակալ էի քրոջս, որ ինձ մոտ թողեց որդուն, այլապես այսօր լրիվ մենակ կմայի: