Առակ՝ երկու գայլերի մասին․ Կարդալու համար պետք է ընդամենը 20 վայրկյան, բայց այն կհիշվի ամբողջ կյանքի ընթացքում․․․
-Յուրաքանչյուր մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում ներքին պայքար է վարում: Այդպես է ստացվում, քանի որ մեր ներսում երկու գայլ է բնակվում,- իմաստունը սկսեց խոսակցությունը :
-Ինչպե՞ս թե երկու գայլ,-հարցրեց փոքրիկ տղան, նրա դեմքը շողում էր մանկական հետաքրքրասիորւթյամբ:
-Նրանցից առաջինը՝ Չարիքն է: Դա վախն է, նախանձը, իքնահավանությունը, ստորությունը, ամբարտավանությունը, մեղքի զգաց ումը; բայց մյուս գայլը՝ Բարին է: Ուրախությունը, խաղաղությունը, սերը, հույսը, բարեսրտությունը, առատաձեռնությունը, ճշմարտ ությունն ու հավատը,- պատասխանեց իմաստունը:
-Իսկ գայլերից ո՞ր մեկն է հաղթում, — հարցրեց տղան, և երեևում էր, որ նա շատ է հուզվում: Նա չէր համբերում ճշմարտությունն իմանալ:
-Միշտ հաղթում է նա, ում դու կերակրում ես, — պատասխանեց տարեց մարդն ու ժպտաց: