Առավոտ աշխատանքի գալուց նստեցի մարշուտկա, հասա Մաշտոցի պողոտա ու․․․Ըսենց բան մենակ երազում կարայի տենայի։ Առավոտյան աշխատանքի էի շտապում, նստեցի առաջին պատահած մարշուտկան, որը Մաշտոց պողոտա կմտներ ու իմ համար նստած գալիս եմ աշխատանքի։
Մեջը էնքան լավ միջավայր էր մի պահ կասկածեցի, որ մարշուտ եմ նստել։ Վարորդն էլ դասական երաժշտություն էր միացրել։ Երի տասարդ տղա էր։ Գեղեցիկ հագնված, մի պահ հայացք գցեցի վրան ու ինքս ինձ մտածում էի տեսնես, երբ կլինի, որ մեր բոլոր վարո րդները էսպես գեղեցիկ հագնվեն։
Հավեսս տվեց էտ տղային նայելուց, գեղեցիկ սափրված, սանրված, մի խոսքով ամեն բան հրաշալի էր լավ առավոտ ունենալու համ ար։Հասանք Մաշտոցի պողոտա, մեկ էլ վարորդը ասեց ժողովուրդ ջան չեք նեղանա, որ հինգ րոպե էստեղ կանգնենք։ Մի պահ չհաս կացանք ինչ ա կատարվում,
մեկ էլ վարորդը մի փունջ վարդեր ձեռքը իջավ մեքենայից եկավ մարշուտկի դուռը բացեց, հետևում մի աղջիկ էր նստած, ծաղիկնե րը տվեց էտ աղջկան հետո, գրպանից հանեց մատանին ու առաջարկություն արեց։Պետքա տեսնեիք՝ ինչ էր կատարվում էտ պահին մարշուտկի մեջ։ Աղջիկը ընդունեց առաջարկությունը ու էտ պահին բոլորս սկսեցինք ծափահարել։