Կան որոշ մթերքներ, որոնք չի կարելի կրկնակի ջերմային մշակման ենթարկել, քանի որ դա կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:
Սպանախ: Շատ օգտակար է օրգանիզմի համար, շատ համեղ է, սակայն այն չի կարելի կրկնակի տաքացնել:
կառուցվածքը, ինչը, իր հերթին, կարող է բացասաբար անդրադառնալ մարսողության վրա:
Սունկ: Սունկը ևս չի կարելի կրկնակի մշակել, ինչի հետևանքով ոչ միայն նվազում է դրա օգտակարությունը, այլև փոխվում է սննդային կազմը:
Ձու
Կարևոր է իմանալ, որ բարձր ջերմաստիճանի կրկնակի ազդեցությունը ոչ միայն փոխում է համը, այլև զգալիորեն ազդում է բաղադրության վրա: Ձվի մի շարք բաղադրիչներ թունավոր են դառնում, կարող են բացասաբար ազդել առողջության վրա, նույնիսկ թունավորում առաջացնել:
Կարտոֆիլ: Կրկնակի տաքացման դեպքում կորցնում է իր համային որակների և օգտակար հատկությունների առավել զգալի մասը:
Բազուկ: Բազուկն այն յուրահատուկ մթերքներից է, որն առաջնային տաքացման դեպքում չի կորցնում իր օգտակար հատկությունները, ինչպես լոլիկը: Սակայն կրկնակի տաքացումը զգալիորեն ազդում է բազուկի կառուցվածքի և բաղադրության վրա, ինչը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:
Նեխուր
Կրկնակի ջերմային մշակման դեպքում նեխուրի տարրերի մի մասը փոխում է իր կառուցվածքը, դառնում է քաղցկեղածին: