Տարածել…երբեք չուտեք այս սնունդը. բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը զգուշացնում է

Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Россия 1» հեռուստաալիքի իր հեղինակային ծրագրում խոսել է արագ պատրաստվող լապշայի վտանգների մասին:

«Լապշան, որը կարելի է եփել եռացող ջրով, շատ տարածված է նրանց շրջանում, ովքեր չեն սիրում ժամանակ հատկացնել ճաշ պատրաստելուն։ Այն հատկապես դուր է գալիս ուսանողներին: Բայց այս սննդի չարաշահումը կարող է հանգեցնել ավելորդ կիլոգրամների և այլ անախորժությունների»,- ըստ shantnews-ի՝ նշել է բժիշկը։

Նա պարզաբանել է, որ այս բարձր կալորիականությամբ մթերքը պարունակում է շատ արագ ածխաջրեր և հսկայական գլիկեմիկ ինդեքս, ինչը վտանգավոր է առողջության համար։