Կեսրարս մեծ մարդ ա, բայց ամբողջ օրը հեռախոսի մեջ ա․ Էն օրը էրէխուս տարավ այգի ու տեսեք, թե ինչ փոչձանք բերեց գլխիս․․․ Սկեսրայրս ամբողջ օրը տարված է իր հեռախոսով։ Ողջ օրը սոցիալական ցանցերում նամակներ ու մեկնաբանություններ է գրում մի կնոջ, ով հավանաբար, որքանով ես եմ կարողացել հասկանալ, նրա սիրուհին է։
Սկեսուր չունեմ, և նրա` սիրուհի ունենալը ինձ բացարձակապես չի խանգարում, սակայն այս դեպքն արդեն չափի ավելին էր։Էն օրն ասաց՝ փոռիս հագցրու, տեղ եմ տանում։ Ես էլ ուրախացա, մտածեցի, որ ազատ ժաանակ կունենամ ու ինձնով կզբաղվեմ, ուստի՝ հագցրի երեխայիս, տվեցի սկեսրայրիս, որ դուրս տանի։
Դու մի ասա՝ սա տանում է երեխային այգի, ինքը նստում, սկսում է էլի մեկնաբանություններ գրել, էդ կնոջ հետ խոսել, երեխան էլ գն ում է, ընկնում է մանկական խաղահրապարակում, ողջ դեմքը, ոտքերն ու ձեռքերը արյունոտում։
Սիրտս շատ ցավեց էս դեպքից, էլ սկեսրայրիս երեխա չեմ վստահի։ Մենակ մտածում եմ՝ բա՞րդ էր մի րոպե կտրվելն ու երեխային ուշադրություն հատկացնելը։ Ինքը գիտի, ինչքան ուզում է, թող նստի, գրի, էլ նրան երեխա վստահող չկա։