Կիսուրս ինձանից գաղտնի ոսկիներս դարակիցս վերցրել բանկում գրավ ա դրել․․․Չգիտեմ ինչ անեմ։Կիսուրս շատ լավ, հանգիստ կին ա։ Նրա էս քայլն ինձ ուղղակի զարմացրեց, բայց երբ իմացա պատճառը շատ նեղվեցի։
Ես հարսանիքիցս հետո բավականին ոսկյա զարդեր էի նվեր ստացել, դրանք պահում էի իմ դարակում։Կիսուրս ասեց, որ կամաց խոսեմ, ձեռքիցս բռնեց ու տարավ իր սենյակ։Ասեց․
«Աննա ջան, կամաց խոսի, որ հանկարծ սկեսրարդ չլսի, ես գնացել էի հերթական պրոֆիլակտիկ ստուգման ու բժիշկն ինձ մոտ քաղ ցկեղ ա հայտնաբերել, կրծքագեղձումս ա, փառք Աստծո, բարորակ ա, նոր ա սկսել, ես պետքա առաջին փուլ վճարումն անեի, որ ինձ վիրահատեին, մոտս գումար չկար, ոսկեղենս էլ գրավ ա, քո ոսկիները վերցրերի ու դրեցի գրավ, տանը չէիր, որ քեզ ասեի։
Պետք ա սկեսրսրդ չիմանա, որ ես հիվանդ եմ, թե չէ էլի ինստուլտ կտա, մարդուդ էլ չասես, թե չէ կհլենի Ռուսաստանից կգա, ընդե ղից գոնե երկու կոպեկ փող ա ուղարկում»։
Ես լսածիցս շատ նեղվեցի, աչքերս լցրեցի ու գրկեցի կիսուրիս, ասեցի, որ չմտածի, մենք միասին կհաղթահարենք ամեն բան։