Կիպրոսից նոր ցիկլոն է ներթափանցել Հայաստան… ի՞նչ եղանակ է սպասվում

ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Կիպրոսյան ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հունվարի 22-27-ը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։

Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության մեծ մասում այդ ժամանակահատվածում աճել է 20-30սմ-ով, Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածում՝ 10-15սմ-ով, իսկ առանձին բարձր լեռնային շրջաններում՝ 50-80սմ-ով։