Այժմ ակտիվորեն գովազդվող ու տարբեր այլաբանությունների միջոցով քարոզվող նոր Սահմանադրոթյան գաղափարը չափազանց վտանգավոր է նաև այն իմաստով, որ նոր Սահմանադրության ընդունումը դառնալու է անշրջելի հարված՝ հայոց պետականությանն ու ողջ հայ ժողովրդին՝չնայած այն հանգամանքին, որ քարոզվում է հակառակը:
Այսպիսով՝ որն է այդ էքզիստենցիալ վտանգը: Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը սահմանադրորեն հրաժարվում է Արցախից՝ այն համարելով բնիկ ադրբեջանական տարածք, ապա ինքնաբերաբար բոլորս վերածվում ենք ագրեսորի՝ փոխարենը զոհ համարվելու: Զոհ ենք այն դեպքում, երբ Արցախը հռչակում ենք բնիկ հայկական տարածք, որը եբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Իսկ եթե հռչակվում ենք՝ ագրեսորներ, ապա Ադրբեջանը միանգամայն լեգիտիմ իրավունք է ձեռք բերում՝միջազգային հարթակ երում մեզնից պահանջելու ռազմատուգանք՝ ռեպարացիա՝ հարյուրավոր միլիարդների հասնող: Այդ դեպքում Հայաստանը չի կարողանալու նույնիսկ պաշտպանվել՝ ստիպված լինելով դարերով թուրքերին մուծվել կամ փողի դիմաց ասենք տալ Հայաստանի հարավը՝ «Տանք, որ հանգիստ ապրենք» տխրահռչակ սկզբուքնով:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որից նույնպես նոր Սահմանադրությամբ հրաժարվելու է «նոր Հայաստանը», ապա դա ուղղակի դառնալու է համազգային խայտառակություն ու աղետ. չկա աշխարհում որևէ ցեղասպանված ժողովուրդ, որը մոռացության տա իր հետ կատարվածն ու սեփական թշնամուն ճիշտ հանի, քանի որ եթե Հայաստանը, որ նույնպես Ցեղասպանության զոհ է, հրաժարվի դրա միջազգային ճանաչումից, ապա կստացվի, որ թուրքական նարատիվը՝ հարցականի տակ դնելու ցեղասպանության փաստը, դուրս կգա ճիշտ: Այսինքն՝ թուրքերի ձեռքին Նիկոլը կարող է դնել այնպիսի քարոզչական կռվան, որը կզրոյացնի երկար տասնամյակների հայոց պայքարը՝ տեղ բացելով նոր ցեղասպանության:
Սա նշանակում է, որ եթե բանը հասնի հանրաքվեին, ապա հայ հանրությունն ուղղակի պարտավոր է լինելու «ոչ» ասել թուրքական նախագծին, քանի որ հակառակ դեպքում ոչ միայն կորցնելու ենք պատվով ապրելու ու զարգանալու բոլոր հեռանկարները, այլև կարճ ժամանակ անց ենթարկվելու ենք նոր ցեղասպանության: Ի՞նչ արժեք ունի բնության ու մարդկության համար այն խողովուրդը, որը կասկածի տակ է դնում անհերքելի ապացույցներով փաստված իր ողբերգական անցյալը՝դառնալով յուր թշնամու հարճը: