Իսկ դուք կկարողանայիք աղբամանից գտած երեխուն մեծացնել ու ձեր երեխան դարձնել. էս մարդու արածները մինչև հիմա ինձ շոկի մեջ են պահում.

Իսկ դուք կկարողանայիք աղբամանից գտած երեխուն մեծացնել ու ձեր երեխան դարձնել. էս մարդու արածները մինչև հիմա ինձ շոկի մեջ են պահում.

Копировать

Էս վերջերս մեր շենք նոր տղա էր տեղափոխվել, իրան էինք տեսել ու իրա գրկի երեխուն, գիտեինք թե կին ունի, ուղղակի կինը դուրս չի գալիս տնից, բայց պարզվեց չէի։ Մեր հարևաններից մեկը էդ տղուն օգնել էր , նստել խոսել էին, պարզվեց, որ էդ տղամարդը աղբամանից գտած երեխույա մեծացնում ։

Երեխեն մի տարեկան էլ չկա, մենակով երեխուն մեծացնումա։ Էդ որ իմացա, ամուսնուս հետ իջա իրանց տուն համ ծանոթանալու, համ էլ որ տեսնեմ ինչով կարամ օգնեմ։ Պարզվեց որ ինքը ամուսնացած ա եղել բայց կինը ծննդաբերության ժամանակ երեխու հետ մահացել ա ու հիմա ինքը մնացել ա մենակ:

Հուզվել էի մի այլ կարգի, հարևաններիս պատմեցի, բոլորով պայմանավորվեցինք, դե մեզնից շատերը չեն աշխատում, տանն են, բոլորս հերթով էդ երեխուն կպահեն, կկերակրենք, կլողացնենք, կօգնենք էդ տղուն, մինչև որ ինքը գնա աշխատանքի գա, որովհետև էսքան ժամանակ երեխու համար գործի չէր գնում։ Որ մի քանի հարևաններով գնացինք իրա տուն ւու ասեցինք, տղա հալով քիչ էր մնում լացեր։ Դե բա էլ հարևանները որ օրվա համար են, համ էլ մենք արդեն երեխա պահելու փորձ ունենք, ամեն ինչով կօգնենք։