Ահա թե ինչ արտիստիկ է ասմունքում սիրված դերասան Սամվել Թոփալյանի որդին․ դերասանը տեսանյութ է տեղադրել

Հայտնի դերասան Սամվել Թոփալյանն ունի գեղեցիկ և ներդաշնակ ընտանիք, որտեղ մեծանում են երկու հրաշալի զավակներ։ Սամվելի ավագը որդին է՝ Արմենը, ով արդեն դպրոցական է։

Պարզվում է՝ արտիստի որդին հորից ժառանգել է դերասանական տաղանդ և ունի ասմունքելու նկատելի շնորհ։ Ս․ Թոփալյանը մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է իր տղան Թումանյան ասմունքում։

Արմենն արտասանում է Թումանյանի վաղ շրջանի գրած ռոմանտիկ փոքրիկ բանաստեղծություններից մեկը։ Բանաստեղծությունը Թումանյանը գրել է, երբ սովորել է Ջալալօղլիի դպրոցում և սիրահարված է եղել դպրոցի տնօրենի աղջկան։

Տնօերնը խնդրել է դստերը լրացուցիչ պարապել Հովհաննեսի հետ, որպեսզի նա արագ լրացնի բաց թողածը։ Հենց այդ պարապմունքների ժամանակ էլ ծնվել է Թումանյանի այս գեղեցիկ ստեղծագործությունը, որը կարող եք վայելել Սամվել Թոփալյանի տղայի ինքնատիպ ու արտիստական մեկնաբանությամբ։

Ս․ Թոփալյանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։