Կարո՞ղ եք ասել, թե որ հայտնի շոուբիզնեսյան ներկայացուցչի ընտանեկան լուսանկարն է․ մանրամասներ

Շոուբիզնեսյան հայտնի ներկայացուցիչները, գաղտնիք չէ, որ պարբերաբար հետահայաց հրապարակումներ են անում՝ ուշագրավ կադրեր տեղադրելով անցյալից։ Նման հրապարակում է արել Սիլվա Հակոբյանի հայրիկը։

Հակոբ Հակոբյանը, որ ծանոթ է հայկական շոուբիզնեսյան բոլոր նրբություններին և ներկայացուցիչներին և անձամբ է հարթել դեպի շոու բիզնես իր աղջկա մուտքը, շատ ակիվ է հանրային շրջանակներում։

Նրան էլ շատերն են ճանաչում և սիրում՝ երբեմն էլ ընդունելով համագործակցության առաջարկներ։ Ակտիվ ու ստեղծարար հայրը տեղադրել է իր ընտանիքի վաղեմի նկարներից մեկը։

Լուսանկարն արված է շատ տարիներ առաջ, երբ ծնված են Հակոբի երեք զավակները՝ տղան և աղջիկները։ Լուսանկարում ընտանիքն իր ամբողջական կազմով է․ Հակոբն իր կնոջ և երեք երեխաների հետ է։

Լուսանկարը հանրայնացնելո առիթ է դարձել Հակոբի սիրելի տիկնոջ ծննդյան օրը։ Նա այդ կադրով է շնորհավորել տիկնոջը՝ ասելով, որ նա նկարում հոգատար մայր է, իսկ հիմա արդեն հոգատար տատիկ է դարձել։