էդ գելխեղդը ախպորդ լավ բռի մեջա հավաքել․․․Պատահական լսեցի կիսուրիս ու տալիս հեռախոսազրույցը, բայց ես հո հարիֆ չեմ վիճեմ հետը․․․Ընենց բան արեցի, որ ինքն իրան մեղավոր զգա։Ես միշտ թմբլիկ եմ եղել, երեխուց հետո էլ ավելի եմ լցվել։ Շատ եմ ուզում նիհարեմ, բայց դե չեմ կարում հլը որ։
Բայց աշխատում եմ դրա վրա էդքան չկենտրոնանամ էլ։ Բայց դե կողքի մարդիկ չեն թողում չկենտորանաս ու չկոմպլեքսավորվես քեզնից։ Մեկը կիսւորս ամեն անգամ մի բան կասի, որ իմ չաղությունից վատ զգամ։ Մեկ էլ կասի՝ ես քո տարիքին նենց մինատյուռնի էի, նենց նիհար էի, որ սկի չէին ասում, որ երեք երեխա եմ բերել։
Մեկ էլ կասի, շոր ունեմ վրես մեծա տամ դու հագի, կամ ուշ ժամերի որ չուտես կնիհարես լավ։ Մի խոսքով անընդհատ կպնումա իմ քաշին։ Ինձ համեմատումա իրա աղջկա հետ, որ նա իրան հետևումա, մոդելա լրիվ, իսկ ես բարձիթողի վիճակում եմ։Էն օրն էլ լսեցի, որ հեռախոսով խոսումա աղջկա հետ ու ասումա՝ էտ գելխեղդը ախպորդ լրիվ բռի մեջա հավաքել։
Ինձնից էր խոսում, ինչա թե ամուսնուս հետ որոշել էինք Նոր Տարուն քաղաքից դուրս գնալ, ինքը դա համարելա բռի մեջ հավաքել։ Ես էլ էդքանից հետո, հարիֆ չեմ որ վեճ սարքեմ ու հարամ անեմ ամեն ինչ։ Ամուսնուս հետ խոսեցի, ասեցի արի անակնկալ անենք ձերոնց, իրանք էլ հետներս գան քաղաքից դուրս երեխու հետ բան լավ կանցնի բոլորով։ Ամուսինս էլ շատ ուրախացավ իմ առաջար կից։
Սկեսուրիս երեկոյան ասեց, որ իմ անակնկալով գնալու ենք բոլորով, ու իզուր առևտուր բան չանի տան համար։ Սկեսուրս նայեց դեմքիս ու ահավոր կարմրած ու մեղքի զգացումով էի աչքերը։ Իրոք, որ չարությանը լավով ես պատասխանում, ինչքան էլ վատը լինի մարդ, մեկա մեջը մեղքի զգացումը խոսումա։ Այ տենց հիմա ինքը իրան վատա զգում, բայց ես հակառակը, շատ լավ եմ ու մանավա նդ ոչ մի վատ բան չեմ արել։