Թունաբան Միխայիլ Կուտուշովը Sm.News-ի հետ զրույցում զգուշացրել է, որ ծլած կարտոֆիլը, որը հատկապես առատ է ձմռան վերջին ու գարնանը, կարող է թունավորման պատճառ դառնալ։
Բժշկի խոսքով՝ բողբոջած կարտոֆիլը պարունակում է թունավոր նյութ՝ սոլանին։ Այն կենտրոնանում է կեղևի կանաչ տարածքների տակ և ծիլերի մեջ։ Սոլանինի թունավորման դեպքում մարդն ունենում է փորլուծություն, սրտխառնոց ու փսխում, դող ու գլխացավ:
Կուտուշովը զգուշացրել է, որ նույնիսկ ջերմային մշակման դեպքում սոլանինը չի քայքայվում։ Ուստի, ծլած կարտոֆիլը չպետք է օգտագործվի որևէ ձևով, հատկապես երեխաների կողմից։
Թունաբանը խորհուրդ է տվել ակտիվացված փայտածուխ խմել, եթե մարդ ստիպված ծլած կարտոֆիլ է կերել։
Նա նաև խորհուրդ է տվել կարտոֆիլը պահել զով տեղում ու խնձորից առանձին, որ այն չբողբոջի։