«Եթե Աստված գոյություն ունենար աշխարհում այսքան հիվանդ, աղքատ մարդիկ չէին լինի, որբ երեխաներ չէին լինի…». ահա, թե ինչ պատասխանեց իմաստուն հաճախորդը այսպես խոսող վարսավիրին

Հաճախորդը սովորականի պես գնաց վարսավիրի մոտ, որպեսզի, ինչպես միշտ վերջինս իրեն սափրի և սանրվածքն ուղղի։ Նրանք զրույցի բռնվեցին, խոսեցին տարբեր թեմաներից և երկխոսությունը սահուն կերպով անցավ Աստծո մասին զրույցի:

Վարսավիրն ասաց.
– Ես չեմ հավատում Աստծուն, նա գոյություն չունի։

– Ինչո՞ւ,- հարցրեց հաճախորդը:

– Եթե Աստված գոյություն ունենար աշխարհում այսքան հիվանդ, աղքատ մարդիկ չէին լինի, որբ երեխաներ չէին լինի, եթե նա գոյություն ունենար կօգներ մարդկանց, աշխարհում այսքան չարիք չէր լինի։ Եթե Նա իրոք գոյություն ունենար, չէր լինի ո՛չ ցավ, ո՛չ տառապանք: Եթե նա գոյություն ունի, ինչու է թույլ տալիս, որ այսպիսի բաներ լինեն:

Հաճախորդը լսեց նրան առանց ընդհատելու։ Եվ երբ վարսահարդարն ավարտեց իր աշխատանքը, հաճախորդը փողոց դուրս եկավ: Վարսավիրանոցից դուրս գալով՝ նա փողոցում մի չսափրված և անփույթ մազերով մի մարդ տեսավ: Նա այնպիսի անփույթ տեսք ուներ, կարծես մի քանի տարի չէր կտրել մազերը: Փողոցի մյուս անկյունում հանդիպեց մեկ ուրիշ մեկին, ով սափրված չէր, մազերը հարդարված չէին։ Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, և ասաց վարսահարդարին.

– Իսկ գիտե՞ք, թե ես ինչ կասեմ ձեզ: Վարսավիրներ գոյություն չունեն:

– Ինչպե՞ս թե, – զարմացավ վարսահարդարը: – Չէ՞ որ ես վարսահարդար եմ:

– Ո՛չ,- ասաց հաճախորդը: – Նրանք ընդհանրապես գոյություն չունեն աշխարհում, հակառակ դեպքում չէին լինի անփույթ մազերով և չսափրված մարդիկ, ինչպիսին այն մարդն է փողոցում:

– Բայց բանը վարսահարդարի մեջ չէ: Ուղղակի նա ինքը չի գնացել մազերը կտրելու և սափրվելու:

– Բանը հենց դրանում է, – հաստատեց հաճախորդը: – Ես էլ եմ դա ասում:

Աստված գոյություն ունի: Ուղղակի մարդիկ չեն փորձում փնտրել նրան և գնալ նրա մոտ: Ահա թե ինչու աշխարհում կա այդքան ցավ և տառապանք: