Գլխուղեղի արյան անոթների մաքրումը շատ կարևոր է ընթացակարգ է
Անոթների կանոնավոր մաքրումը թույլ կտա Ձեզ ազատվել գլխի ծանրությունից, գլխացավերը կվերանան, գիտակցությունը կբարելավվի, և տրամադրությունը կբարձրանա:
Մենք Ձեզ համար պատրաստել ենք 5 արդյունավետ և ապացուցված բաղադրատոմսեր ՝ ուղեղի անոթների մաքրման համար.
Մեղր և ընկույզ․
Անհրաժեշտ է քերել հինգ ընկույզ և մանրակրկիտ խառնել մեկ ճաշի գդալ մեղրի հետ, ավելացնել մեկ պտղւնց մանրացված դարչին և կոճապղպեղ ։ Առողջարար խառնուրդն օգտագործեք օրական երեք անգամ մեկ ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ:
Սոխի հյութ, և մեղր․
Անհրաժեշտ է սոխից քամել մեկ բաժակ հյութ, խառնել այն մեկ բաժակ մեղրի հետ։ Օգտակար խառնուրդն անհրաժեշտ է օգտագործել օրվա մեջ երեք անգամ, մեկ ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ։ Այս առողջարար խառնուրդը ոչ միայն արդյունավետորեն կմաքրի անոթները, այլև կուժեղացնի իմունային համակարգը:
Բնական հյութեր․
Ամեն օր նախաճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ խմեք կես բաժակ նռան հյութ (կարող եք փոխարինել նաև խնձորի կամ գազարի հյութով)։ Խանութում հյութն ընտրելիս ուշադրություն դարձրեք նրան, որ այն հնարավորինս բնական լինի, կամ էլ հյութը պատրաստեք տնային պայմաններում։
Կռատուկի թուրմ․
Կռատուկի չորացած արմատները լցնել թերմոսի մեջ, և ավելացնել եռացրած ջուր (մոտ 10 գրամ), թրմեցնել 8-10 ժամ, և միայն դրանից հետո այն դնել սառը տեղում: Այս առողջարար թուրմն անհրաժեշտ է օգտագործել չորս ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ։ Ընթացակարգը մեկ ամիս։
Օգտակար մթերքներ․
Մարմնի ընդհանուր առողջության և արյան անոթների մաքրման համար անհրաժեշտ է ամեն օր նախաճաշից կես ժամ առաջ ուտել մեկ մանդարին, չամիչ, և ընկույզ, 15-20 րոպե անց խմել մեկ բաժակ ջուր, որի մեջ պետք է ավելացված լինի մեկ ճաշի գդալ մեղր և կիտրոնի մի քանի կտոր։ 10- 15 րոպե անց կարող եք նախաճաշել։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։