«Հայրենակիցներ, մի հատ շտապ ստուգեք ձեր հաշիվները։ Թե չէ շատերի մոտ է էս նույն խնդիրը»,-այս մասին ինստագրամյան իր էջում հրապարակված տեսանյութի նկարագրական մասում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ Facebook-ի շատ օգտատերեր իրենց հաշիվներին են կցում էլեկտրոնային փոստի հասցեներ, որոնց գաղտնաբառերը չեն հիշում։
«Շատերի մոտ էլեկտրոնային փոստ էլ չկա, միայն հեռախոսահամար է, որն էլ հնարավոր է 10 տարի չեք օգտագործել, կամ էլ ձերը չի եղել։ Մտեք Ձեր կարգավորումները Facebook-ում և Instagram-ում, մտեք Accounts Center, այնուհետև՝ Personal information։ Ստուգեք՝ ինչ էլեկտրոնային փոստ է այնտեղ նշված, նորմալ փոստ ունեցեք, որը ձեզ մոտ է»,-հայտնել է Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։