Առողջապահության նախարարությունը փորձելու է նվազեցնել կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը

Պայքար մտահոգող վիճակագրության դեմ. Առողջապահության նախարարությունն այս տարվանից հնգամյա ծրագրով փորձելու է նվազեցնել կեսարյան հատումներով ծննդաբերությունների թիվը՝ վիրահատական միջամտությունները թողնելով միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: Որոշման հիմքն անհանգստացնող վիճակագրական տվյալներն են: