Որոշել եմ աշխատանքի անցնել․ ես արդեն մեծ մարդ եմ. ռեկորդակիր Միքայել Հակոբյան

Հակոբյան Միքայելը բացառիկ տղա է, որը չափազանց մեծ ինֆորմացիա է կարողանում պահել իր մտքում ու վերարտադրել։ Միքայելի բացառիկ մտավոր կարողությունների մասին բազմաթիվ հաղորդումներ են ստեղծվել ու շարունակում են ստեղծվել։

Միքայելը ոչ միայն բացառիկ մտավոր կարողություններ ունի, այլ նաև բացառիկ մտածողությամբ։ Նա դեռ մեկ տարեկանից Եռաբլուր է այցելել, քանի որ այնտեղ է հանգչում իր պապիկը։ Վերջերս նա որոշել է ծնողների հետ մի ֆիլմ ստեղծել հենց Եռաբլուրում։

Նա ֆիլմում հանդես է գալիս Դավիթ Ամալյանի հետ։ Նրանք միասին քայլում են Եռաբլուրում ու զրուցում հերոսների մասին։ Միքայելը հստկա հիմնավորում է իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիլմի ստեղծման գաղափարն ու ընթացքը։

Միքայելը գտնում է, որ ինքը բավականին մեծ է իրեն համարում, նույնիսկ առաջարկել է հայրիկին իրեն թույլ տալ աշխատել, կիսել ընտանիքի հոգսը։ Նա տեսել է, թե իր տարեկից մի տղա ինչպես է ծաղիկ վաճառում Եռաբլուրում։ Դրա մեջ արտասովոր ոչինչ չի տեսել։ Միքայելի գաղափարները մանրամասնորեն՝ կից։