Դուք կստանաք ցնցող արդյունքներ արդեն առաջին օգտագործումից հետո, իսկ մեկ ամիս անց դուք կունենաք 10 տարով ավելի երիտասարդ տեսք։
Ձեզ ենք ներկայացնում բրնձով և մեղրով ֆանտաստիկ մի միջոց, որը կօգնի ունենալ ավելի երիտասարդ, մաքուր և հարթ մաշկ, առանց կնճիռների և պիգմենտային հետքերի։
Այս տնական միջոցն ունի օգտագործման 2 էտապ։ Սկզբից քսեք բրնձի և մեղրի դիմակը, իսկ հետո տոնիկը, որը պատրասվում է բրնձի ջրից, որը դուք նույնպես պատրաստելու եք դիմակի պատրաստամն նթացքում։
Բաղադրիչներ 1 ճաշի գդալ հում բրինձ, 1 թեյի գդալ բնական մեղր, 1 բաժակ մաքուր ջուր։ Ավելացրեք բրինձը սառը ջրի մեջ և եռացրեք։ Երբ այն սկսի եռալ, տաքացրեք դանդաղ կրակի վրա մի քանի րոպե, մինչը բրինձը չփափկի։ Սովորաբար այդ պրոցեսը տևում է մոտ 5-10 րոպե։ Այնուհետև թրմեք մաղի օգնությամբ։ Մի մոռացեք բրնձաջուրը լցնել բաժակի մեջ, քանի որ մենք այն օգտագործելու ենք դիմակը քսելուց հետո։
Խառնեք բրինձը մեղրի հետ մինչև միատարր զանգված ստանալը։ Քսեք դիմակը մաքուր և չոր մաշկին, բաց թողնելով աչքերի և շուրթերի շրջակայքի մաշկը։ Թողեք դիմակը գործի 30 րոպե։. Լվացեք դիմակը տաք ջրով, չորացրեք դեմքը սրբիչով և բամբակի օգնությամբ քսեք բրնձաջուրը (որը մենք թողել էինք դիմակի պատրաստման ժամանակ )դեմքին։ Բրնձի ջուրը կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր և ընդունեք ամեն օր տոնիկի նման։
Դիմակը խորհուրդ է տրվում կրկնել շաբաթական 1-2 անգամ առավելագույն արդյունքներին հասնելու համար
Բրնձաջուրը արդյունավետ պայքարում է ակնեների դեմ, խորը մաքրում է մաշկը, դարձնելով այն հարթ և ձիգ։ Բրնձաջուրը օգտագործելուց հետո, անհրաժեշտություն չկա լվացեք դեմքը ջրով։