Էս վերջերս որտեղ ասես բո ղոք եմ լսում կիսուրներից։ Համ տրանսպորտում, համ խանութում, համ ֆեյսբուքում, սաղ հարսներն իրանց կիսուրներից են բողոքում։ Մեկը կողքից լսի, կասի կիսուրները վիշապներ են, խեղճ հարսն էլ անմեղ գառներ են։Ես ինքս հարս եմ ու որպես մարդ շատ բարդ բնավորություն ոնեմ, բայց իմ կիսուրից ստեղ-ընդեղ չեմ խոսում, որովհետև էդ կինն ինչքան կարում ինձ օգնում ա ու մեկս երկուս ա սարքում։ Էնպես չի կիսուրս էլ սուրբ ա, բայց հաստատ ես էդ կնոջը հարգում եմ ու սիրոմ,
որովհետև նախ ինքն իմ ամուսնու ծնողն ա, երկրորդ՝ իմ երեխու տատն ա, ու ամենակարևորը ոնց ես ունեմ լավ ու վա տ կողմեր, տենց էլ էդ մարդ ունի։ Ոչ մեկ իդեալական չի, դուք էլ իդեալական չեք, հարսներ, որ սպասում եք ձեր կիսուրները իդեալական լինեն։Հերքի եղավ բոլ եղավ էլի, մի քիչ հաշտ ու համերաշխ ապրեք։