Վերջերս կատարվել են մի քանի հետազոտություններ, որոնց արդյունքում մասնագետները եզրակացրել են. ջուրը, որի մեջ եփել եք հավկիթը, չի կարելի թափել:
Հավկիթը եփելուց հետո ջրի հատկությունները
Հավկիթի կեղևը 90%-ով բաղկացած է կալցիումի կարբոնատից: Բացի այդ, դրա մեջ պարունակվում է ևս 27 տարր, որոնցից են ֆոսֆորը, ցինկը, կրեմնիումը, ֆթորը:
Հավկիթի եփվելու ընթացքում ջուրը լցվում է կալցիումի իոններով և այլ միկրոտարրերով:
Հավկիթի եփելուց հետո ջրի այդ հատկությունը հատկապես կարևոր է բոլոր ծաղիկ աճեցնողների համար: Այդ ջուրը ծաղիկներին թույլ է տալիս 10 անգամ ավելի արագ աճել:
Բացի այդ, նման ջրի մեջ թրջած սերմերն ավելի լավ են աճում, իսկ ծաղիկներն ավելի դիմացկուն են դառնում վնասատուների և հիվանդությունների հանդեպ:
Ինչպես օգտագործել հավկիթի եփելուց հետո ջուրը
Հավկիթը եփելուց հետո սպասեք, որ ջուրը սառի և օգտագորեք այն տերևներին ցանելու կամ ծաղիկները ջրելու համար:Դուք հեշտությմաբ կհասկանաք, թե որ ծաղիկներն ունեն կալցիումի պակաս. այդ ծաղիկների տարևները չոր են, դրանց վրա կան շագանակագույն բծեր: