Ասպիրին ընդունելը կարող է երեխաների մոտ վտանգավոր համախտանիշ առաջացնել, զգուշացրել է մանկաբույժ Դմիտրի Մոլոդոյը։ Այս դեղամիջոցի լուրջ վտանգների մասին նա խոսել է «Բժիշկ Փիթերի» հետ զրույցում։
Մասնագետի խոսքով՝ ասպիրինը կամ ացետիլսալիցիլաթթուն խստիվ արգելվում է որպես ջերմիջեցնող միջոց տալ մինչև 15 տարեկան երեխաներին, ովքեր տառապում են վիրուսային վարակներով պայմանավորված սուր շնչառական հիվանդություններով։
«Կարող է առաջանալ Ռեյեի համախտանիշ: Սա դրսևորվում է լյարդի, ուղեղի և մկանների վնասով և նույնիսկ կարող է հանգեցնել մահվան»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է բժիշկը։
Որոշ դեպքերում, որոնք կապված չեն վարակիչ հիվանդությունների հետ, բժիշկը կարող է ասպիրին նշանակել մինչև 15 տարեկան երեխաների համար, օրինակ՝ արթրիտի բուժման համար։