Քաղցկեղի որոշ տեսակներ ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց, քան կանանց մոտ, ասել է թերապևտ Ալեքսեյ Ժիտոն։ NEWS.ru-ի հետ զրույցում նա տղամարդկանց զգուշացրել է քաղցկեղի այդ տեսակների մասին։
«Տղամարդկանց մոտ զգալիորեն ավելի հաճախ է հանդիպում թոքերի քաղցկեղը, կերակրափողի քաղցկեղը, միզապարկի քաղցկեղը, այսինքն՝ տղամարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի հակված են այս օրգանների քաղցկեղին»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։
Միաժամանակ, ըստ մասնագետի, հորմոնալ տարբերությունների պատճառով տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը շատ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց մոտ։