Պատրաստեք այս հզոր միջոցը, որը կհարթեցնի կնճ իռները, կհեռա ցնի բծերը և ձգված նշանները

Գելը պատրաստելու համար ձեզ հարկավոր է՝
100 գրամ ալոե վերայի գել (պետք է վերցնել գելը, ոչ թե հյութը, սովորաբար այն հեշտությամբ կարելի է գնել դեղատնից),
100 գրամ օրգանական չզտված կոկոսի յուղ (պինդ խտությամբ):
Ձեր ընտրությամբ մի քանի կաթիլ եթերայուղ (վանիլ, վարդ, նարդոս):

Ինչպես պատրաստել.

1. Ալոե վերայի գելը և կոկոսի յուղը լցնել ամանի մեջ և մանրակրկիտ խառնել մոտ 5 րոպե, մինչև կրեմը դառնա միատարր գույնի և խտության:

2. Ավելացրեք մի քանի կաթիլ ձեր նախընտրած եթերայուղը և նորից հարեք։ Ամեն ինչ տեղափոխեք մաքուր ապակե տարայի մեջ ամուր կափարիչով և պահեք սենյակային ջերմաստիճանում:

3. Քսել մաքուր մաշկին օրը 2 անգամ․ լավագույնն է դա անել ցնցուղից հետո, երբ ծակոտիները բաց են, և մաշկը ավելի լավ է կլանում բոլոր օգտակար նյութերը: