Մի քանի օր առաջ կիսուրիս ծնունդն էր:
Որոշել էինք տանը հավաքվենք մենամոտ մարդկանցով ու մի թեթև նշել:
Ես էլ որոշեցի համեղ դեսերտ պատրաստել, որ կոֆե խմենք: Ժելի սարքեցի մրգերով ու տորթ թխեցի ելակով: Իմ ուզածի պես չստացվեց տեսքը, բայց դե ամեն դեպքում հաստատ սուրճի հետ շատ համով դեսերտ էր:
Սկեսուրիս ծնոնդի օրը տալս էլ եկավ իրա ընտանիքով: Նստեցինք, կերանք խմեցինք, խոսացինք, հետո որոշեցինք կոֆե խմենք:
Սկեսուրս եկավ աղջկա բերանին, ոչ տարավ, ոչ բերեց ու ասեց.
— Լիդա ջան, ես չգիտեի, որ քան նման անդաստիարական աղջիկ եմ մեծացրել: Հա չասեցինք աշխարհի ամենասիրուն տարթն ա, բայց մարդը տանջվել, սիրով սարքել ա, ուզում ես կեր, չես ուզում, բերանդ փակի ու կարծիքդ մեջդ պահի:
Տարրական կուլտուրա ունեցի աղջիկ ջան, էդքան անտակտ չի կարելի լինել: Ուզում էիր սիրուն տորթ ուտեիր, ձեռդ գրպանդ տանեիր, լավն առնեիր բերեիր:
Սկեսուրիս խոսքերից անգամ ես զարմացա, շատ չոր ու կոպիտ խոսեց աղջկա հետ: Տալս էլ կարմրեց ու իրան շատ վատ զգաց: