Խաբել էի մայրիկիս, չէի ասել, որ չարորակ ուռուցք ունի, որ չհուսահատվի…Հասմիկ Խոջյանը` մայրիկի ծանր հիվանդության մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Հասմիկ Խոջյանն է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում մայրիկի հիվանդության մասին, որը ձեռք-ձեռքի բռնած հաղթահարել են:

Նրա խոսքով`մայրիկն առողջական խնդիր ուներ` չարորակ ուռուցք, որն արդեն հաղթահարել է: Դերասանուհին արցունքներն աչքերին հիշեց այն օրերը, երբ մայրիկին խաբել էր`չասելով իրականում ինչ խնդիր ունի նա,որպեսզի չհուսահատվի:

«Հարսանիքիցս առաջ էր, մայրս հիվանդ էր, քիմիոթերապիա էր ստանում, ասում էինք, որ դա պրոֆիլակտիկ է ու բոլոր բարորակ և չարորակ ուռուցք ունեցողներն էլ ստանում են: Բոլորի բուժումն էլ դա է: Գուցե հուսահատվեր, երբ ճիշտն իմանար, իսկ մարդու հուսահատությունն ինքն իրեն չապրեցնելու պատճառ կարող է դառնալ: Քիմիոթերապիաներ, որոնց հաջորդեց վիրահատություն և միայն վիրահատությունից հետո, երբ բժիշկն ասաց, որ ամեն բան լավ է, ես սկսեցի պատրաստվել հարսանիքիս»:

Փառք Աստծո, դերասանուհին այսօր վալելում է մայրիկի ներկայությունն իր կողքին:

Աղբյուր