Կյանքիս ամենամեծ կորուստնա, չեմ ընկալում.Հասմիկ Խոջյանը`ամիսներ առաջ հայրիկին կորցնելու մասին

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Հասմիկ Խոջյանն է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում հայրիկի և մայրիկի հիվանդանոցում լինելու, ինչպես նաև հոր`ամիսներ առաջ մահանալու մասին.

«Կյանքի տարբեր դժվարություններ ենք հաղթահարել: Կար ժամանակ, երբ ծնողներս երկուսն էլ հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցի տարբեր հարկերում, ու ես երկուսի մոտ էի, խնդրում էի, որ շուտ դուրս գանք էդ վիճակից, ոչ ոք չէր նկատում, որ ես ամբողջ գիշեր հիվանդանոցում էի, առավոտյան այնտեղից գնում էի դասի կամ նկարահանման»:

Հասմիկի հայրն ամիսներ առաջ է մահացել: Դերասանուհին հիշում է այդ օրերը.

«Մահվանից օրեր առաջ բժիշկը մեզ կանչեց ու ասեց` ամեն ինչ այս կյանքում իր լիմիտն ունի, նույն կերպ և օրգանիզմը մարդու, շատ երկար պայքարելուց հետո ուղղակի ես հույս չեմ տեսնում, որ կապրի:Դժվար է, որ այդ ամենը հենց ճակատիդ են ասում:Դա իմ կյանքի ամենամեծ կորուստնա, որը ես չեմ կարողանում ընկալել: Ես անընդհատ գնում եմ պապայիս տուն ու մտածում, որ հիվանդանոցումա ու հեսա կգա:Հայրս լուռ մարդ էր, մենք ավանդական ընտանիք ենք եղել, մայրս մեր դաստիարակությամբ էր զբաղվում, հայրս`աշխատում էր: Միշտ վախ եմ ունեցել ծնողներիս կորցնելու, գնացել եմ գիշերներն իրենց հետ քնելու, որ զգամ օրինակ մայրս շնչումա»: