Սովորաբար ոսկորների և հոդերի ցավն առաջանում և ուժեղանում է տարիքի հետ: Երիտասարդ ժամանակ ոսկորների առողջությանն ուշադրություն չդարձնելու պատճառով՝ հետագայում բախվում ենք նման խնդրի: Այսօր ցանկանում ենք ներկայացնել միջոց, որը կօգնի առողջացնել ոսկորները:
Անհրաժեշտ է.
ասպիրին՝ 300մգ (10 հաբ)
սպիրտ 70% ՝ 300 мл
յոդ՝ 100մլ
Պատրաստման և կիրառման եղանակ.
Լավ փշրեք ասպիրինը, այն պիտի փոշու նմանվի:
Խառնեք ասպիրնը, սպիրտն ու յոդը:
Խառնուրդը պահեք մութ և սառը տեղում՝ 21 օր:
Արդեն կարելի է այն օգտագործել՝ քսելով հիվանդ հոդերին:
Քսելուց հետո զգույշ մերսեք, որպիսի դեղամիջոցը ներծծվի:
Եվս մի քանի խորհուրդ.
Վերահսկեք ձեր քաշը: Ավելորդ կիլոգրամները մեծ վնաս են հասցնում ոսկորներին և հոդերին:
Եղեք ֆիզիկապես ակտիվ:
Ավելացրեք կալցիում պարունակող մթերքների օգտագործումը:
Զգույշ եղեք ծանր իրեր բարձրացնելիս և տեղափոխելիս:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։