Մաքուր սանհանգույցը առողջության գրավականն է, դրանից կախված է նաև մեր ողջ օրվա տրամադրությունը: Շատերը մաքրում են լոգասենյակը՝ ուղղակի լաթով սրբելով, սակայն որոշ ժամանակ անց ստիպված են լինում կիրառել ուժեղ քիմիական միջոցներ:
Վերջերս իմացել եմ մի հնարքի մասին, որն օգնում է ապահովել մաքրություն՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:
Ի դեպ, նույնիսկ հաճախակի մաքրման դեպքում կնկատեք, թե որքան արագ են կեղտոտվում սանհանգույցի գույքն ու պատերը:
Այս մեթոդով մաքրելու համար անհրաժեշտ է 2-3 րոպե ժամանակ: Սկզբում սպունգի վրա լցնում եմ հեղուկ տնտեսական օճառ: Լավ փրփրում եմ: Կարող եք վերցնել պինդ օճառ, քսել սպունգին. արդյունքը նույնը կլինի:
Հետո սպունգին լցնում եմ մի քիչ 9% քացախ և 1թ.գ. կիտրոնաթթու: Փրփրում եմ ու սկսում մաքրել սանհանգույցի պատերը, վաննան:
Այս մեթոդի ամենամեծ առավելությունն այն է, որ շփելու կարիք չկա: Քսում եք, թեթևակի լվանում սպունգով: Վերջում պարզաջրեք և վերջ, ամեն ինչ մաքուր է:
Ոչ մի դժվար բան չկա, իսկ արդյունքը հիանալի է:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը