Այս հնարքը խոստանում է գուշակել ձեր կողմից մտապահված թիվը և ձեր տարիքը։ Դե ինչ, եկեք ժամանակ չկորցնենք և սկսենք։
Այսպիսով, հետևեք այս քայլերին։ Հարմարավետության համար վերցրեք մատիտ և թուղթ, կամ պարզապես հաշվիչ։
ԹԵՍՏ․Մենք կգուշակենք ձեր տարիքը միայն ընտրեք թիվը․
1. Ընտրեք թիվ 1-9 որևէ թիվ։
2. Բազմապատկեք այդ թիվը 2-ով։ Օրինակ, եթե մտապահված թիվը a-ն է, ապա՝ а * 2։
3. Գումարեք ստացված արդյունքին 5՝ а * 2 + 5։
4. Բազմապատկեք այն 50-ով՝ (а * 2 + 5) * 50։
5. Եթե այս տարի ձեր ծնունդը արդեն եղել է, գումարեք 1767։ Իսկ եթե չի եղել ապա1766։
6. Հանեք ձեր ծննդյան թիվը։
7. Դուք ստացաք եռանիշ թիվ։ Առաջին թիվը՝ այն թիվն է, որը ընտրել էիք սկզբից։ Մնացած 2-ը՝ ձեր տարիքը։
Դե ի՞նչ։ Ստացվե՞ց։ Եթե ոչ, ապա համոզվեք, որ ձեր հաշվարկներում ամեն ինչ ճիշտ է։
Եթե մինչև հիմա չհասկացաք, թե ինչպես է տեղի ունենում այս հնարքը, ապա լավ մտածեք։